Հայկ-Արտյոմ Յեսայան

Հայկ-Արտյոմ Յեսայանը ծնվել է 1978 թ․, Ք․ Լենինականում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և հաճախել է Հենրիկ Մխիթարյանի սաքսոֆոնի դասընթացներին։

Մասնակցել է Գյումրիում կազմակերպված՝ «Աշուն» ջազփառատոնին սաքսոֆոնի մենանվագով և արժանացել խրախուսանքի և գովասանքի։ Այնուհետև ընդունվել է Երևանի ջազային քոլեջը։ 1999թ․ տեղափոխվել է ԱՄՆ և ապրում է Լոս Անջելեսում։ Սկսել է գրել 21 տարեկանից։ Գրում է տարբեր ժանրերում։

«Ոգեզարթոնք» գրերի ժողովածուն հեղինակի անդրանիկ գիրքն է։

Առաջին անգամ տպագրվել է Սարո Գյոդակյանի՝ «Համայնակատկեր» գրական մշակութային ամսագրում։ «Ոգեզարթոնք» գրքում ներկայանում է գրողի մտավոր ներաշխարհը և աստվածաշնորհ ոգին։

Հեղինակային գրքեր

Գաղափարախոսական

կարդալ գիրքը

Ոգեզարթոնք

կարդալ գիրքը

    Կապ

    Եթե ունեք հարցեր, խնդրում ենք գրել։